Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ներգաղթի օրենսդրությունը խստացնելու պահանջով ցույց Թբիլիսիում

Ներգաղթի օրենսդրությունը խստացնելու պահանջով ցույց Թբիլիսիում
16.07.2017 | 02:55

Թբիլիսիում երեկ 2 հազար մարդ է փողոց դուրս եկել՝ ներգաղթի վերաբերյալ օրենսդրությունը խստացնելու, երկրում ապօրինի բնակվողներին ու հանցագործություն կատարած օտարերկրացիներին անհապաղ վտարելու պահանջով:

Ցուցարարները կոչ են արել արգելել վրաստանյան կազմակերպությունների ֆինանսավորումը օտարերկրյա աղբյուրներից:
Հաղորդվում է, որ ցույցը կազմակերպել են ազգայնական ու ռուսամետ ուժեր, որոնք խոստանում են սաստկացնել պայքարը, եթե կառավարությունը առաջիկայում քայլեր չձեռնարկի իրենց պահանջները կատարելու համար:

Դիտվել է՝ 1916

Մեկնաբանություններ